Սիփան Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ իր Ֆորդ Ֆոկուս մակնիշի 91 AA 666 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել է Սևանա լճի ափին հարակից Ծովագյուղ- Ճամբարակ- Վարդենիս ավտոճանապարհի 12 կմ հատվածում գտնվող տարածք և ապօրինի մուտք է գործել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ցանկապատված տարածք,այնուհետև հափշտակություն կատարելու դիտավորությամբ նշված տարածքի կիսաքանդ շինության ներսից հանել և ցանկապատված տարածքից դուրս է բերել ընդհանուր 30000 դրամ արժողության,թվով 3 հատ ալյումինե պատուհաններ:
Նա սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում,քանի որ նկատվել է նշված տարածքում ծառայություն իրականացնող <Սևան աղգային պարկ>ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից և դիմել է փախուստի։
Ք.Մ