Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ «Ֆիզգորոդոկ»-ի շինարարության դեմ բողոքի ակցիա իրականացնելիս բերման էր ենթարկվել Սեդա Գրիգորյանը: Նա այժմ ազատ է արձակվել եւ սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնում:
«Շնորհակալություն ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին եւ Դավիթ Որսկանյան ին` Էրեբունու ոստիկանության հետ կապ հաստատելու համար, քանի որ ոստիկանները հրաժարվում էին ինձ ազատ արձակել, թեեւ վարչարարությունը վաղուց ավարտել էին։
Հանձնաժողովում, կարծես, ծանոթ մարդ կար, որ խորը եւ համապարփակ լռում է. նոր ծանոթներն են միջնորդում ու մշտապես կապ պահում, ինչի համար իսկապես շնորհակալ եմ»։