Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից բերման են ենթարկել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, մայրաքաղաքի քոլեջներից մեկի 18-ամյա ուսանողի: Նա կասկածվում էր սառը զենք կրելու մեջ:
Երիտասարդի մոտ հայտնաբերվել է կռփազենք:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: