
Armlur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ժամը 12.00-ին արտահերթ նիստ է հրավիրել: Մենք տեղեկացանք, որ հանձնաժողովը պետք է քննարկի Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ այդ պաշտոնում առաջադրել են ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանի թեկնածությունը: Հիմա հանձնաժողովում պետք է Մանուկյանը ներկայացնի իր անելիքները, որպեսզի հարցը մտնի ԱԺ օրակարգ: