Հայաստանն Իրանին է հանձնել 6 իրանցի դատապարտյալի: Իրանական «Irna» գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը:
Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտոնատար անձանց հանդիպումներից հետո Հայաստանը Իրանին է փոխանցել 6 դատապարտյալի: Դա իրականացվել է երկրների միջև ստորագրված դատապարտյալների փոխանցման համաձայնագրի հիման վրա:
Համաձայն այդ համաձայնագրի ՝ մյուս դատապարտյալներին ևս նախատեսվում է տեղափոխել Իրան