Ամբողջ աշխարհում Telegram-ի օգտատերերը հաղորդում են մեսենջերի աշխատանքում արձանագրված խափանումների մասին:
Երեւանի ժամանակով 15:48-ի դրութամբ գրանցվել Է 333 բողոք: Սոցցանցի օգտատերերի 52 տոկոսը գանգատվում Է հավելվածի աշխատանքում արձանագրված անսարքություններից, 35 տոկոսը՝ սերվերի միանալու հետ կապված խնդրից, 13 տոկոսը՝ հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդրից:
Խնդիրների են բախվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների բնակիչները: