5 ապշեցուցիչ փաստ նիկոտինի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ մարդիկ լսում են նիկոտին բառը, անմիջապես մտածում են ծխախոտի մասին, երբ մտածում են ծխախոտի մասին սխալմամբ ենթադրում են, որ նիկոտինը, որը ծխախոտի բաղադրիչներից մեկն է, վնասակար է։ Նման մոտեցումը ճիշտ չէ։ Բերենք չորս փաստ, որոնցում գիտնականներն արդեն ապացուցել են, որ նիկոտինը ունի նաև դրական ազդեցություններ։

1. Նիկոտինը փոքր չափաբաժիններով գրեթե անվտանգ է։ Ավելին, այն հայտնաբերված է սմբուկի, ծաղկակաղամբի և նույնիսկ լոլիկի ու կարտոֆիլի մեջ։ Այսինքն նիկոտին պարունակում են սննդամթերքի, մասնավորապես բանջարեղենի այն տեսականները, որոնք մարդ օգտագործում է շատ հաճախ։ Բայց ոչ ոք չի կարող ասել, որ այդ բանջարեղենն օգտագործելով մարդը վտանգում է իր առողջությունը հիմնովին։

2. Ծխելու հետ կապված վնասի հիմանական պատառը նիկոտինը չէ, այլ այրման պրոցեսը և դրա պատճառով առաջացած ծուխն ու խեժը։ Ընդ որում այրման միջոցով ծխոխղները վտնգում են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց շրջապատում գտվող մարդկանց առողջությունը։ Սակայն պետք է իմանալ, որ նիկոտինը կախվածություն է առաջացնում։

3․ 2016 թվականի նոյեմբերին գիտնականները հրապարակեցին նիկոտինի հետ կապված իրենց աշխատանքների որոշ արդյունքներ, ըստ որի նիկոտինը կարող է ունենալ նաև դրական ազդեցություն։ Այն կարող է բարելավել ճանաչողական ցուցանիշները, նվազեցնել մարդու անհանգստության մակարդակը և կանխել Այցենհեյմերի ու Պարկինսոնի հիվանդության դեգեներացիայի գործընթացը։

4․ Նիկոտինը կարող է առաջացնել արյան ճնշման և սրտի բաբախյունի բարձրացում: Համարվում է նաև, որ այն ունի թերապևտիկ ազդեցություն ՝ հանդես գալով որպես հակաբորբոքային միջոց: Նիկոտինի մեկ այլ դրական որակը նրա ունակությունն է նվազեցնել ատոպիկ խանգարումների հետևանքները, ինչպիսիք են ալերգիկ ասթման: Բայց նիկոտինը միանշանակ կարող է վնասել հղի կանանց՝ մասնավորապես պտղի զարգացմանը։

5․ Նիկոտինի հանգստացնող ազդեցությունը գիտականորեն ապացուցված է։ Ապացուցված է նաև այն, որ նիկոտինը նվազեցնում է մարդկանց (ինչպես նաև շիմպանզեների) ագրեսիայի մակարդակը: Հետազոտողները կարծում են, որ ագրեսիան իջեցնող նիկոտինային այս տարրը բարելավում է կենտրոնացումը և որոշումներ կայացնելու ունակությունը:




Լրահոս