Գործազրկությունը ռեկորդային ցուցանիշի է հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում գործազրկությունը  ռեկորդային ցուցանիշ է արձանագրել վերջին 17 տարիների համեմատ: Այդպես, վիճակագրական բյուրոյի տվյալներով, հուլիս-օգոստոս ամիսներին գործազուրկների բանակը համալրվել է 114 հազարով: Այսօրվա դրությամբ 2.57 մլն բրիտանացիներ աշխատանք չունեն, իսկ գործազրկության պաշտոնական ցուցանիշը  8,1 տոկոս:Ընդ որում, գործազրկությունը երիտասարդների շրջանում եւս ռեկորդ է սահմանում` 991 հազար երիտասարդներ աշխատանք են փնտրում: Մասնագետների կարծիքով` վիճակագրական այս տվյալները չպետք է որ անակնկալ լինեն, քանի որ Միացյալ Թագավորության տնտեսությունը  աճում է ընդամենը կիսով չափ:                                                                                                                                




Լրահոս