Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ֆինանսաբյուջետային խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա ֆինանսաբյուջետային ծախսերի կատարողականի վերստուգման նպատակով: Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:
Հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանական գերատեսչության 2022 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը, կատարվել են որոշակի ճշգրտումներ: Ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ վերջին տարիներին զինված ուժերում նվազել են ֆինանսական հոսքերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ ամրապնդվել են գնումների գործընթացի ապագաղտնիացումն ու թափանցիկությունը: