ՀՀ վարչապետը որոշում է կայացրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»:
Հավելենք, որ Սերգեյ Ատոմյանը ՀՀ յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր, իսկ նշանակվելուց առաջ զբաղեցնում էր Արարատի փոխմարզպետի պաշտոնը: