Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:
Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: