ՊԵԿ նախագահը Մոսկվայում է․ ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ այցի շրջանակում նրանք հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՌԴ գործընկերոջ հետ կարևորել է կառուցվածքային ստորաբաժանումների շփումների առավել ակտիվացումը՝ միջազգային կառույցներում ՀՀ և ՌԴ մաքսային մարմինների համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ միասնական մոտեցումների ձևավորման նպատակահարմարությունը որոշելու համար:

Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում մինչև ապրանքների բացթողումը և բացթողումից հետո մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման, վարչարարության ավելի արդյունավետ իրականացման նպատակով հետագա համատեղ քայլերի ձեռնարկմանը:

ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարն ընդգծել են Հայաստանի և Ռուսատանի մաքսային մարմինների միջև հետագա գործակցության անհրաժեշտությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում:

ՊԵԿ նախագահը և նախագահի տեղակալն աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենան նաև Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ:




Լրահոս