«Դվին» հյուրանոցի վրա կա տարօրինակ կառույց՝ երկհարկանի ապակեպատ, եւ դա եւս ապօրինի է: Այս դեպքում էլ նշված երկու տարբերակներն են գործելու՝ կա՛մ քանդվի այդ ապօրինի երկհարկանի կառույցը, կա՛մ ամբողջ համալիրն օրինականացվի, և մեծ գումարներ վճարվեն քաղաքային բյուջե», – ավագանու նիստի ժամանակ նման հայտարարություն է արել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հետաքրքիր է, որ քաղաքապետը «Դվին» հյուրանոցի ապօրինի կառույցի մասին հիշեց միայն այժմ, իսկ մինչ այդ այն իշխանությունների սիրելի վայրն էր, որտեղ նրանք մի քանի անգամ հավաքվել են, ավելին պատգամավոր Հայկ Սարգսյանի հարսանեկան արարողությունը եւս հենց այդ հյուրանոցում է արվել, որին ներկա է գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախ նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին, ապա վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ էր այցելել շինարարության վայր եւ սեփականատեր Արտակ Թովմասյանի հետ շրջել տարածքով ու ծանոթացել շինարարության ընթացքին:
Արդեն 2018թվականի հեղափոխությունից հետո, երբ հյուրանոցային համալիրն արդեն շահագործվում էր, ներկա իշխանություններն այնտեղ մի քանի անգամ հավաքվել են եւ արարողություններ իրականացնել: Հենց 2018 թվականինկիսաշեն հյուրանոցի միակ վերանորոգված սրահում են անցկացրել «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը, որի ժամանակ 236 մլն դրամ է հանգանակվել: Ապա Հայոց Բանակի կազմավորվան 27-րդ տարեդարձի առթիվ 2019 թվականի հունվարի 28-ին հանդիսավոր արարողության էր կազմակերպված «Դվին» հյուրանոցում: Հաջորդ տարի՝ 2020 թվականի փետրվարրին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցավ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրամահավաք երեկոն: Հետաքրքիր է, որ հենց այս հյուրանոցի սրահներից մեկում էլ 2019 թվականի հոկտեմբերին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փաստորեն ապօրինի շինությունների դեմ պայքարող իշխանությունները, նաեւ Երեւանի քաղաքապետարանն այսքան ժամանակ հաճախ հավաքվել են հենց իրենց խոսքով ասած, ապօրինի հանդիսացող կառույցում, սակայն այն քանդելու կամ գումար վճարելու մասին չգիտես ինչու Հայկ Մարությանը հիշեց միայն այժմ: Միգուցե սեփականատեր Արտակ Թովմասյանի քաղաքական գործունեությունն է պատճառ հանդիսացել նրան հիշելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.