ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հրանտը բոլոր դուբլերում եղել է շունչը պահած». «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը 15 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15 տարի անց կրկին մեծ էկրան բարձրացավ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի վերամշակված տարբերակը:

Պրեմիերայի օրը պատահական չէր ընտրված. ուղիղ 15 տարի առաջ հենց սեպտեմբերի 15-ին էր ֆիլմն առաջին անգամ ներկայացվել հանրությանը:

ArmLur.am-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային զրուցել է ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ, ով նաեւ պրեմիերայից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վերհիշեց հետաքրքիր դրվագ տարիներ առաջ ֆիլմի նկարահանման ընթացքից:

Ֆիլմի հիմքում իրական պատմություն է, որը Գոռը լսել է երգչուհի Նառա Վարդանյանից: Վերջինս իրականում եղել է հենց այն աղջիկը, որը հայտնաբերել է, որ սխալ հանգուցյալի են բերել իրենց տուն: Իրական դեպքերին ավելացվել է հումորային զարգացումներ եւ դետալներ տարբեր իրավիճակներից, որոնք պատահել են ռեժիսորի եւ դերասաններից ոմանց հետ: Ֆիլմի հին տարբերակը Յութուբից արդեն հեռացրել են:

«Այդ որակով մնալու իմաստը չկար: Ֆիլմն իր արձագանքը վաղուց ստացել է, այն հայկական ֆիլմադարանում արդեն ունի իր տեղը: Ինձ հետաքրքրիր էր ցույց տալ ֆիլմը բարձր որակով ու հետ բերել էկրաններ նոր սերնդի համար, որոնք չեն դիտել»,- ասում է ռեժիսորը՝ նկատելով, որ շատերը ֆիլմի երկրորդ մասին էին սպասում, բայց իր բոլոր ֆիլմերն ավարտվում են այնպես, որ կարծես երկրորդ մաս պետք է լինի, ինչը միանշանակ չէ:

Վերամշակված տարբերակի պրեմիերայի առիթով հայրենիք է եկել  ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Դավիթ Թովմասյանը: Պրեմիերային ներկա էր նաեւ դերասան, հումորիստ Արտյոմ Մարկոսյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս