Հակոբ Ավետյանին հորդորել են ճանապարհ չփակել, նա ուղևորվեց մարզպետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Ոստիկանության շենքից դուրս եկավ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, ում այնտեղ էին կանչել բողոքի ակցիայից հետո, երբ բնակիչները ճանապարհ էին փակել:

Մեզ հետ զրույցում նա հայտնեց, թե ոստիկանությունում իրեն հորդորել են ճանապարհ չփակել եւ իրենց հարցերը լուծել կառավարության հետ: Ավետյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից այդպես էլ զանգ չի ստացել, միայն մարզպետարանն է արձագանքել, այն էլ ճանապարհը փակելուց հետո: Հիմա բնակիչներն ուղևորվում են մարզպետարան, քանի որ մարզպետը Ավետյանին հրավիրել է հանդիպման:




Լրահոս