ArmLur.am լրատվականը երեկ տեղեկացրել էր, որ Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում պարսիկներ են հայտնվել: Լուրը մեզ հետ զրույցում հաստատել էր համայնքապետ Արթուր Գրիգորյանն ու բացատրել՝ պարսիկներն այդ համայնքում շինարարություն են իրականացնում:
ArmLur.am լրատվականը կապ հաստատեց Արցախի Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանի հետ՝ տեղեկության մասին նրանից մեկնաբանություն խնդրելով:
Պատգամավորնը նախ ասաց, որ այդ առնչությամբ ինքը տեղեկություններ չունի, ապա շարունակեց, որ Արցախում պարսիկների աշխատելու մեջ վատ բան չի տեսնում: «Հարևան երկրի քաղաքացիները կարող են ներգրավված լինել այս կամ այն բնույթի շինարարական աշխատանքներում»,- շարունակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան