ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որի համար ի պաշտոնե պետք է կարևոր լինի քաղաքացիների առողջությունը եւ ձգտի դրան, այնպիսի մտքեր է արտահայտում, որոնք հակառակի մասին են խոսում: Մասնավորապես այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսպիսի միտք է արտահայտել. «Կան գործողություններ, որը չի անդրադառնում քաղաքացու առողջության վրա, բայց օրինակ բարելավում է տեսողությունը: Մարդը կարող է մի քանի ամիս սպասել եւ ստանալ միջամտություն, երբ իր հերթը գա»:
Այսինքն, նախարարը կոչ է անում, որ այն մարդը, որն ունի վիրահատության կարիք եւ դրանից հետո նրա առողջական վիճակը կարող է բարելավել եւ նա սկսի տեսնել, պետք է սպասի: Սակայն հարց է առաջանում՝ ում կամ ինչին սպասի, եթե նա ունի անհապաղ վիրահատության կարիք եւ այն էլ պետպատվերով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.