Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն այսօր հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին: Մինչ այդ նրան հրավիրել էին նաեւ Ոստիկանության բաժին:
Հիշեցնենք, որ բնակիչներն այսօր փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ բողոքելով համայնքների խոշորացման դեմ։ Ճանապարհը բացելուց հետո ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե մինչև վաղը արձագանք չստանա Կառավարությունից, կփակեն մի քանի ճանապարհ։
Արդեն մարզպետարանից դուրս գալիս Հակոբ Ավետյանը նշեց, որ մարզպետի հետ համաձայնության են եկել, որ առաջիկա օրերին մարզպետ Կարեն Սարգսյանը կայցելի իրենց համայնք:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան