![](https://armlur.am/wp-content/uploads/2021/09/242011673_393157168988592_1139350157351746523_n.jpg)
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն այսօր հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին: Մինչ այդ նրան հրավիրել էին նաեւ Ոստիկանության բաժին:
Հիշեցնենք, որ բնակիչներն այսօր փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ բողոքելով համայնքների խոշորացման դեմ։ Ճանապարհը բացելուց հետո ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե մինչև վաղը արձագանք չստանա Կառավարությունից, կփակեն մի քանի ճանապարհ։
ArmLur.am-ը այցելելով մարզպետարան, փորձեց ամեն կերպ հանդիպել մարզպետին, նրան ուղղել մեզ հուզող հարցերը, սակայն ապարդյուն: Համառ ջանքերից հետո մեզ հաջողվեց զրուցել միայն Գեղարքունիքի մարզպետի օգնականի ԺՊ Արայիկ Թարփոշյան հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան