Երևան-Արմավիր ճամապարհը փակած խաղողագործների հետ հանդիպեց փոխմարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը:

Բողոքի ակցիայի ժամանակ խաղողագործները պահանջել են Արմավիրի մարզպետի ներկայությունը, սակայն  նրա փոխարեն բողոքավորներին հանդիպել է փոխմարզպետը։ Նա խոստացել է խաղողի մթերման հարցով բանակցել այլ ընկերությունների հետ և օգնել գյուղացուն՝ իրացնել ամբողջը։ Գյուղացիները դժգոհ են նաեւ մթերման գնից:




Լրահոս