Իրանցի վարորդները ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ փոխվարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև Իրանն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, բեռների փոխադրումն իրանից ՀՀ կանգ չի առնելու: «Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև` Հայաստանը որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,- նշեց նա:




Լրահոս