Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022-ի գարնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022թ–ի գարնանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Անհրաժեշտության դեպքում այն բեռնատարները, որոնք կցանկանան երթևեկել Կապան–Տաթև ուղղությամբ, կուղեկցվեն ոստիկանների կողմից, քանի որ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ու առանց ոստիկանական ուղեկցության խնդիրներ կարող են առաջանալ»,- նշեց նա:

Ասֆալտապատելուց հետո, Պապիկյանի դիտարկմամբ, ճանապարհն ավելի երթևեկելի կդառնա: Միակ խնդիրը կարող է ծագել Տաթևի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում։  Սյունիքում նախատեսվում է նոր ճանապարհներ կառուցել Տաթևից դեպի Բարձրավան, Շուռնուխ, Ճակատեն ու Որոտան գյուղեր:




Լրահոս