Որոտան գյուղի մոտ իրավիճակի զարգացումը հաստատում է սահմանազատման շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ  իրավիճակի զարգացումը եւս մեկ անգամ հաստատում է սահմանների սահմանազատման շուտափույթ մեկնարկի եւ դրան հաջորդող սահմանագծման անհրաժեշտությունը: Այս մասին  ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովայի խոսքով, սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են եւ Բաքվին, եւ Երեւանին:

«Մենք ակնկալում ենք արագ արձագանք` հետագա կուրսը ձեւավորելու համար: Զուգահեռաբար, կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը»,- ասել է Զախարովան:




Լրահոս