«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր «ռասկլադ» է ձեւավորվել։ Մեղրիի մեր աղբյուրների կարծիքով, ամենաթույլ թեկնածուն ՔՊ-ական Արարատ Թումանյանն է՝ համայնքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը, որն այդտեղ նշանակվեց ամիսներ առաջ, երբ ձերբակալվեց քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը։ Ասում են՝ մրցակցությունն ընթանալու է Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Հայրապետյանի եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետացու Բագրատ Զաքարյանի միջեւ։
Իշխանական թեկնածուն զիջում է անգամ Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ցուցակով առաջադրված Խաչատուր Անդրեասյանի վարկանիշին։ Բանն այն է, որ «Ապրելու երկրի» թեկնածուն ոչ վաղ անցյալում ընդդիմադիր էր՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի համակիրը, նա եւ հայրն ակտիվ աշխատանքներ են տարել խորհրդարանական ընտրություններում, հիմա էլ Զաքարյանի շրջապատն է նրա օգտին աշխատելու։ Ասում են՝ Հայրապետյանն էլ կազմել է ավագանու ցուցակը:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում