ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամենամեծ թվով կասետային ռումբեր կիրառվել են 44-օրյա պատերազմի ժամանակ. նոր զեկույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է «Կասետային զինատեսակների մոնիթորինգ 2021» զեկույցը: Այդ զեկույցի համաձայն, 2020 թվականին կասետային ռումբերի հարձակումներից ամենաշատ տուժածները գրանցվել են արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ` 107 մարդ։

Զեկույցը Ժնևում հրապարակվել է կասետային զենքն արգելող կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովի նախաշեմին, որն անցկացվելու է սեպտեմբերի 20-21-ը։ Կասետային ռումբերն արգելող կոնվենցիան ստորագրել են 110 երկրներ, բայց Ադրբեջանը, Հայաստանը ու ևս մի քանի երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները մինչև հիմա այդ կոնվենցիային չեն միացել։

Ինչպես հայտնի է, կասետային ռումբերը հարյուրավոր փոքր պայթող տարրերով կամ լցոնված ռումբեր են, որոնք մեծ վնասներ են պատճառում, հատկապես քաղաքացիական բնակավայրերում։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝  անցած տարվա հոկտեմբերին, HRW իրավապաշտպան կազմակերպությունը եւս զեկույց էր հրապարակել եւ ընդգծել, որ  Ադրբեջանը կասետային ռումբեր է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։ Կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել էին Ստեփանակերտի և Հադրութի դեմ կիրառված ռումբերի հարվածների հետևանքները, պայթած զենքի մնացորդներն ու չպայթած մասերը։

2020 թվականին ամբողջ աշխարհում այդ զենքից առնվազն 360 մարդ է տուժել, որոնցիցից 142-ը` կասետային ռումբերի հարձակումների ժամանակ, իսկ 218-ը երբ պայթել են զենքի մնացորդները։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս