ՀՔԾ-ն Աննա Մկրտչյանի հոր գործով որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործն ուղարկել է դատարան:

Ըստ նախաքննական մարմնի՝ Արա Հայկազի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Քասախ համայնքի ղեկավարը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճաոելու սպառնալիքով վերջիններիս հարկաղրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվերակել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել, ինչը կատարել է երկուսից ավելի անձի նկատմամբ:

Գործը քննելու է Կոտայքի մարզի դատավոր Հովհաննես Ավագյանը:

Ք.Մ




Լրահոս