Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: Այսօր լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանից հետաքրքրվեցին, թե ինչ ընթացք կարող է ունենալ դիմումը:
«Այդտեղ կարելի էր նաեւ Թուրքիայի դերակատարումն ընդգծել: Հենց այդ 44-օրյա պատերազմի ժամանակ բազմիցս էր ընդգծվում Թուրքիայի մասնակցության հարցը», – նշեց նա:
Ապա հարց հնչեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին: «Մենք պարբերաբար նման հանդիպումներ ունենում ենք եւ որին պարբերաբար մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում