ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր տան շքամուտքում սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ընտանիքի անդամները նախօրեին շմոլ գազից թունավորվել են եւ շտապօգնություն կանչել: Բայց Պետրոս Մհերյանը` Գեւորգի հայրը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մենք ոչ մի հոտ չենք առել: Հարսս  առավոտից գլխացավեր ուներ: Էդ օրն էլ տղաս կնոջս ձեն տվեց` «վե՛ր կաց, մա՛մ, Կարինեն լավ չի», կինս վեր կացավ, ու տղես ընկավ միանգամից, ուշքն անցավ: Հետո ես վեր կացա տեղիցս, մինչեւ հասա տղիս, կինս ընկավ, ես էլ հենց էդտեղ ընկել եմ ու չեմ հիշում: Հետո տղես, որ ուշքի էր եկել, մի կերպ հարսիս խելքի է բերել, հասցրել է պատուհանը բացել ու ինքն էլ ա ուշաթափվել: Բայց որ մաքուր օդից մի քիչ խելքի ա եկել, բոլորիս ուշքի  ա բերել: Դրա առաջին օրը նույն պատմությունն էր, ժամը 4-ին սենց էլի փիս ենք դառնում, սկորի  ենք կանչում, գալիս ա 2 բրիգադ, ու ոչ մեկը հոտ չեն առնում: Մենք էլ աթար չենք վառում, գազի, շմոլ գազի հոտն էլ գիտենք: Միանշանակ ասեմ` հոտ չկար»:




Լրահոս