Հայաստանին և ռուսական ORSIS ընկերությանը հաջողվել է հարթել թյուրիմացությունը: Այն առաջացել էր մեծ աղմուկ հանած պատմությունից հետո, որը կապված էր ՀՀ պաշտպանության նախարարության մրցույթի տապալման հետ:
ORSIS ընկերությանգլխավոր դիզայներ Մաքսիմ Բայմետովը նշում է, որ Երևանի հետ ընթանում են մի շարք նախապայմանագրային բանակցություններ, և կարելի է ասել, որ ORSIS-ը հայկական կողմի հետ համագործակցությամբ նոր, դրական էջ է բացել:
ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտադրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել, իսկ հետո հայտնվել էր «Հայաստանի ԶՈւ–ի մատակարարների սև ցուցակում»։