ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն կհետևի՞ ընդդիմադիրների օրինակին. ինչ են անելու պարգևավճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի տարբերություն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ խորհրդարանի մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սեպտեմբերի 21-ի առթիվ տրված պարգևավճարներից հրաժարվելու մասով առանձին որոշում չունի:

Իշխանության գնահատմամբ՝ ընդդիմադիրների՝ պարգևավճարներից հրաժարվելու քայլը պոպուլիզմ է սոսկ: ArmLur.am լրատվականի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ յուրաքանչյուր պատգամավոր, Աժ աշխատակազմի ներկայացուցիչ և պետական այլ ծառայող, որ ստացել է անկախության օրվա կապակցությամբ պարգևավճար, սեփական որոշմամբ կտնօրինի այդ սիմվոլիկ գումարը։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն, օրինակ, չի պատրաստվում հրաժարվել այդ գումարից:

Խորհրդարանական ընդդիմությունը, հիշեցնենք, այսօր հայտարարել էր, որ հրաժարվում է անկախության տոնի առիթվ ստացած պարգևավճարից: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ պարգևավճարի ամբողջ գումարը փոխանցելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

«Հայաստան խմբակցության» պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբ՝ խմբակցությունը գումարը կա՛մ պետբյուջե կվերադարնձի, կա՛մ դրանով սահմանամերձ մարզում որևէ ծրագիր կիրականացնի:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան




Լրահոս