ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որն է Covid-19-ի դեմ ամենալավ պատվաստանյութը և արդյոք կարող է հանգեցնել անպտղության. մանրամասնում է մասնագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքացիները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած՝ պատվաստվել, թե ոչ։ Համաձայնեք, որ այս դաշտում ապատեղեկատվությունը շատ է՝ հատկապես ոչ մասնագիտական դաշտից եկող, որը շատ հաճախ մարդկանց գցում է շփոթության մեջ։ Մարդիկ կանգնում են հարցի առաջ՝ պատվաստվել արդյոք, թե չպատվաստվել, եւ նրանց մեծ մասն ընտրում է երկրորդ տարբերակը։ Իր հերթին ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ համաճարակային պրոցեսն ընդհատելու համար, մեզ պետք է շատ արագ պատվաստումային ընդգրկվածություն:

ArmLur.am-ը ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանից հետաքրքրվեց՝ արդյոք առողջապահության նախարարությունը ճիշտ քաղաքականություն է վարում կորոնավիրուսի դեմ պատվաստումային ընդգրկվածությունն ավելացնելու հարցում

Բացի այս, տեղեկացնենք, որ վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ են դիմում ArmLur.am-ին՝ նշելով, որ իրենք տրամադրված գնում են բժշկի՝ քննարկելու պատվաստման տարբերակը, բայց հիասթափված հետ են վերադառնում։ Բանն այն է, որ շատ բժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել, սպասել եւ այդպես իրենց պացիենտների մի մասին շփոթության մեջ են գցում։

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների նկատմամբ հանրության անվստահությունը սնող միֆերը շարունակում են տարածվել ու նորանոր զարգացումներ ստանալ: Դրանցից մեկն էլ այն է, թե պատվաստումները կարող են բացասաբար անդրադառնալ մարդու վերարտադրողական առողջության վրա և դառնալ անպտղության պատճառ:

Համաճարակաբանից ArmLur.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք անհրաժեշտ է նախքան պատվաստումն իրականացնել լաբորատոր հետազոտություններ կամ պե՞տք է հիվանդացած անձի հակամարմինները որոշվեն պատվաստելուց առաջ և հետո։

Դե ինչ, մեզ մնում է հիշեցնել, որ չպատվաստված, հակացուցումներ չունեցող անձինք, որոնք հղի չեն, աշխատանքի ներկայանալու թույլտվության համար հոկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ՊՇՌ հետազոտության միջոցով հավաստեն, որ կորոնավիրուսով վարակված չեն: Հակառակ դեպքում կարող են ազատվել աշխատանքից:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս