Առողջապահության նախարարությունն ընդդեմ կորոնավիրուսի պատվաստվողների թիվը մեծացելու համար հորդորներից անցել է պարտադրանքին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ հատկապես Covid կենտրոններում, այսինքն՝ այն հիվանդանոցներում, որտեղ հենց կորոնավիրուսով վարակված պացիենտներին են բուժում, բժիշկներին ներքին հրահնագ է իջեցվել՝ մինչև հոկտեմբեի 1-ը պարտադիր պատվասստվել: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց բժիշկներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարկում:
«Այո, բոլոր այն բժիկներին, որ Covid հիվանդանոցներում են աշխատում, ներքին հրահանգ է հասել, որ մինչև հոկտեմբերի 1-ը պետք է պարտադիր պատվաստվեն: Հակառակ դեպքում, զգուշացրել են, չպատվաստված բժիշկները հերթապահություններ կա՛մ չեն ստանա, կա՛մ քիչ կստանան: Իսկ բժիշկների աշխատավարձի զգալի մասը հենց հերթապահություններից է գոյանում»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց բժիշկը:
Ստացվում է՝ իշխանութունն արդեն փաստացի շանտաժի լեզվով է խոսում բժիշկների հետ: Բայց քանի որ մասնագետների մի ստվար զանգված դեռևս չի ցանկանում պատվաստվել, հիմար իրավիճակում է հայտվում՝ չիմանալով` ի՞նչ խորհուրդ տալ պատվաստման մասին իրենց հարցնող պացիենտին: Մյուս կողմից` առողջապահական համակարգում առողջապահության նախարարը հեղինակություն չունի, այդ իսկ պատճառով բժիշկները կասկածով եմ մոտենում կամ չեն հավատում իրավաբան նախարարին։
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան