2021թ. սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում տեղի ունեցավ Շուշիի հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին բռնի տեղահանված շուշեցիներին հուզող հրատապ հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Շուշիի գրասենյակից:
«2021թ. սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում տեղի ունեցավ Շուշիի հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին բռնի տեղահանված շուշեցիներին հուզող հրատապ հարցեր:
1. Արցախի Հանրապետության կարգավիճակ
2. Բռնի տեղահանված բնակիչների կարգավիճակ
3. Բնակարանային հարցեր
4. Աշխատանքով ապահովման հարց
5. Սոցիալական ծրագրեր
Նշված հարցերի շուրջ առաջարկությունները ներկայացվել է օպերատիվ շտաբի Շուշիի գրասենյակի պատասխանատու Է. Պետրոսյանին:
Խորհրդակցությունները շարունակական բնույթ են կրելու:
Խնդրում ենք ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստանած շուշեցիների ներկայությունն ու աջակցությունը»: