ԱԿՏԻՎ ՏՈՒԺՈՂՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Լոռու մարզի առաջին ատյանում ընթացող մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատաքննությունը թեւակոխել է ամբաստանյալի ցուցմունքների փուլ: «Ժողովուրդ»-ի այն հացին, թե տուժողներից Տեր-Պողոսյանի հայցած ներողամտությունը կարո՞ղ է դիտվել որպես զղջում, այսինքն` մեղմացուցիչ հանգամանք, ՀՀ գլխավոր դատախազությունից Շահեն Տոնոյանը պատասխանեց. «Գործը գտնվում է դատաքննության փուլում, եւ դատավճիռը կտա ձեր բոլոր հարցերի պատասխանը»: Այս պատասխանն, ի դեպ, վերաբերում էր նաեւ այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ դատարանում ինչ-որ առումով մեղադրանքը փլվում է, քանի որ տուժողների մի մասը, որոնց Սերոբը, ըստ մեղադրանքի, հարկադրել է, ոչ թե պասիվ են եղել իրենց գործողություններում, այլ ակտիվ: Այսինքն` այնքան էլ հարկադրված չեն եղել, որով էլ բացատրվում է  տուժողների հարազատների տարօրինակ պահվածքը դատարանում: Այնուամենայնիվ, մեղադրող կողմից ոչ պաշտոնապես հայտնեցին, որ հանցագործության որոշ տեսակների համար ներողություն խնդրելը չի կարող դիտվել որպես մեղմացուցիչ հանգամանք:




Լրահոս