Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Սուրբ Աստվածածին Վանքում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին՝ ընկերակցությամբ Միության Լիբանանի շրջանային Վարչության ատենապետ Ժերար Թուֆենքյանի։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Ավելի քան երկու ժամ տեւած հանդիպումը առիթ էր քննարկելու Լիբանանին ու Հայաստանին առնչվող մի շարք խնդիրներ։ Անդրադարձ կատարվեց Լիբանանի հայության դիմագրաված դժվարություններին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։




Լրահոս