
Ռուսաստանցի Արման Ծառուկյանը Լաս Վեգասում անցկացված խառը մենամարտերի UFC Fight Night 192 մրցաշարում առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Խրիստոս Գիագոսի նկատմամբ:
24-ամյա Ծառուկյանը մրցակցին առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել:
Ծառուկյանը մենամարտից անմիջապես հետո մարտահրավեր է նետել նորզելանդացի Դեն Հուքերին, որը թեթև քաշային կարգում UFC-ի պաշտոնական վարկանիշային աղյուսակում ներկա պահին 8-րդն է: 31-ամյա Հուքերն անցկացրած 30 մենամարտում գրանցել է 20 հաղթանակ, 10 պարտություն:
Հայ մարտիկն անցկացրած մենամարտերում տոնել է 17 հաղթանակ, կրել 2 պարտություն:
Մանրամասները՝ տեսանյութում