Սեպտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 20-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 20-22-ը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի ցերեկը և 24-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ,ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: