Հոկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նոր կանոններ: Հոկտեմբերի 1-ից աշխատակիցները պարտավոր են ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղ:
Դրա հետ մեկտեղ, Հայաստանը Եվրամիության չափանիշներով համաճարակային առումով վտանգավոր՝ «կարմիր» գոտում է հայտնվել և այլևս ապահով երկիր չի համարվում: Այսպիսով, ինչ սահմանափակումներ և պահանջներ կան տարբեր երկրներում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱՄՆ-ում նոր սահմանափակումներ են երկրում՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար: Ըստ այդմ, որտեղ աշխատում է 100-ից ավելի մարդ, աշխատողները պետք է պատվաստվեն կամ ամեն շաբաթ ներկայացնեն ստուգման բացասական արդյունքով տեղեկանք:
Ռուսաստան
Ռուսաստանում սպասարկման ոլորտների ընկերությունների անձնակազմերի 60 տոկոսը պետք է պատվաստված լինեն: Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն էր, որ պաշտոնապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Սակայն մինչև օրս պատվաստումների քանակը շարունակում է ցածր մնալ, իսկ համաճարակը երրորդ անգամ գագաթնակետին է հասել:
Կանադա
Կանադայում պետական ծառայողների համար պատվաստումը պարտադիր է: Պարտադրանքը վերաբերում է նաև օդանավերով, գնացքով և նավերով ճանապարհորդողներին:
Ֆրանսիա
Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն՝ հանրային վայրեր մուտքը թույլատրելի է, եթե միայն անձը պատվաստված է, ունի վերջին 48 ժամում արված թեստի բացասական պատասխան կամ վերջին ժամանակահատվածում հիվանդացել է: Առանց այդ ամենը ապացուցող փաստաթղթի առկայության, քաղաքացիները և զբոսաշրջիկները չեն կարող այցելել թանգարաններ, կինոթատրոններ, լողավազաններ և այլ վայրեր:
Գերմանիա
Գերմանիայում նույնպես հանրային փակ տարածքներ և հիվանդանոցներ այցելելու համար պատվաստվել կամ վերջին շրջանում կորոնավիրուսով վարակված լինելու ապացույց ներկայացնել: Չպատվաստվածները ցանկացած հանրային վայր մուտք ունենալու համար պետք է վերջին 24 ժամում արված թեստ ներկայացնեն:
Չինաստան
Չինաստանում չպատվաստված մարդկանց մուտքը հանրային տարածքներ և տրանսպորտ արգելվում էր: Շատ քաղաքներ հայտարարում էին, որ ուսանողների մուտքը համալսարաններ և այլ կրթօջախներ կարգելվի, եթե նրանք ու նրանց ընտանիքների անդամները չպատվաստվեն:
Վրաստան
Վրաստանի կառավարության համաձայն՝ այն անձինք, որոնք ցանկանում են մասնակցել հանրային միջոցառումների, պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը կապացուցի նրանց պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստ՝ արված վերջին 72 ժամում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան