
Ռուսաստանի Դաշնության Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում անհայտ անձը կրակ է բացել տրավմատիկ ատրճանակից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ուսանողների և դասախոսների մի մասը լսարաններում են փակվել, ոմանք փորձել են դուրս գալ շենքից՝ ցատկելով պատուհաններից:
ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ ոստիկանները ձերբակալել են հրաձգություն բացած տղամարդուն: Նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ: