ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ Դարակերտ գյուղում. ոստիկանապետը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դարակերտ գյուղում կրակոցներ են հնչել: Կրակոցների հեղինակը Մասիսի քրեականի պետ Հովսեփ …. է:

Վերջինս անձնական խնդիրներ է ունեցել քրոջ նշանածի հետ, ինչի արդյունքում Դարակերտում վիճաբանություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ: Ի դեպ, միջադեպի ականատեսները նշում էին, որ քրեականի պետ Հովսեփը անգամ չհարգեց փեսայի պապիկի հոգեհանգիստը, մեծ աղմուկ բարձրացրեց ու մի հատ էլ կրակոցներ արձակեց:

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Արարատի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի հետ, որը նշեց, թե միջադեպից տեղյակ է, և նյութեր են նախապատրաստվում:

Քնար Մանուկյան




Լրահոս