Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մաղթանքի արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում ժամը 10:30-ին։