
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հիանալի է զգում, սակայն առաջիկա շաբաթվա ընթացքում կշարունակի աշխատել ինքնամեկուսացման ռեժիմով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նա իրեն հիանալի է զգում, աշխատում է: Սակայն այս շաբաթ հիմնականում միջոցառումները կշարունակվեն տեսաժողովի ռեժիմով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկի մասին:
Հիշեցնենք, որ Պուտինն ինքնամեկուսացման ռեժիմի է անցել անցյալշաբաթ՝ իր շրջապատում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով: