
Հայաստանի Հանրապետւթյան Անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետությաննախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:
«Անկախության օրվա առթիվ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին եմ հղում իմ սրտագինողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:
Լիահույս եմ, որ մեր բարեկամության արժեքավոր ավանդական կապերը և բազմակողմանիհամագործակցությունն առաջիկա տարիներին կշարունակեն ամրապնդվել տարբերոլորտներում՝ ի նպաստ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- ասվում է նախագահ ԱբդելՖաթթահ Ալ Սիսիի ուղերձում: