![](https://armlur.am/wp-content/uploads/2021/09/51684.jpg)
Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է.
«Վստահ եմ, որ երկար տարիների ավանդական ղազախա-հայկական համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա, հետագայում ավելի կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։
Այս նշանակալից օրը, հարգելի Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ բարձր պետական պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։