
Իրանի հետախուզության հարցերով նախարարությունը հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորում է բացահայտել երկրի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող Արևմտյան Ադրբեջան նահանգում:
Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, նախարարությունից հայտնել են, որ իրենց ուժերն Արևմտյան Ադրբեջան նահանգում գործող հակահեղափոխական ահաբեկիչների թիմ են հայտնաբերել և ոչնչացրել են նրանց Փիրանշահր-Նաքադեհ ճանապարհին:
Ահաբեկչական խմբավորման երկու անդամ սպանվել է հետախուզական ուժերի հետ բախումների ժամանակ, մյուսները ձերբակալվել են: Հաղորդվում է նաև, որ զենք ու զինամթերք է առգրավվել նրանցից:
Ըստ նախարարության տվյալների՝ վերոնշյալ խմբավորումը ներգրավված է եղել շրջանում տարբեր հանցագործությունների, մահափորձերի և հարձակումների մեջ: