
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ.
«Որքան էլ ցավալի է, անկախության 30-րդ տարեդարձին այդպես էլ չենք կարողանում գիտակցել, թե ինչ արժեք ենք ձևավորել և տասնամյակներ շարունակ պահպանել։
Մեր հայրենիքը վիրավոր է, կենսական խնդիրների առջև է կանգնած, բայց չպետք է թուլանանք, չպետք է ընկճվենք։ Հայրենիքի համար ընկած, իրենց կյանքը չխնայած մեր հերոսների սուրբ գործը պետք է շարունակենք և չգնանք թուրքի հետ երևակայական խաղաղության ճանապարհով։
Սպարապե՛տ, փորձիր ներել մեզ, մենք դեռ կերտելու ենք անվտանգ և զարգացած հայրենիք»։