
ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Թերեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է 40 րոպե։ Հանդիպման ժամանակ քննարկված թեմաների վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն նշվում։
Էրդողանը սեպտեմբերի 19-ին մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ –ի գլխավոր ասամբլեային։