ՌԴ կազմում ընդգրկված Թաթարստանի Հանրապետության Ալմետևսկ քաղաքում արտակարգ ծառայությունների աշխատակիցները կանչով մեկնել են տներից մեկը: Անհայտ տղամարդը սպառնում էր նռնակով պայթյուն իրականացնել:
Life.ru-ն հայտնել է, որ ոստիկանություն է դիմել կասկածյալի կինը: Վերջինս մեկնաբանել է, որ ամուսինը, որը «նախկին աֆղանցի է», իրեն ադեկվատ չի պահում, բռնել է նռնակն ու ասում է. «միասին կպայթենք»:
Կնոջը հաջողվել է փախչել տանից, իսկ ամուսնու հետ սկսել են բանակցություններ վարել: Այնուհետև նրան հաջողվել է ձերբակալել: Նախնական տվյալներով՝ նրան տանում են հարցաքննության, կատարվածի պատճառները պարզվում են: