Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ սիրված երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է: Նրան արհեստական շնչառության համակարգին են միացրել: Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար:
Նշենք, որ երգիչը վարակվել է COVID-19-ով, որը ծանր է անդրադարձել նրա առողջական վիճակի վրա։
Լուրը իմանալուց հետո համացանցը ողողված էր սիրված երգչի առողջության եւ շուտ ապաքինման համար աղոթքներով:
Ստորեւ ArmLur.am-ը նեկայացնում է նրանց գրառումները.
Առողջություն մաղթենք Հայկոյին եւ աղոթենք նրա ապաքինման համար
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Ինստագրամի իր էջի Սթորի բաժնում հրապարակել է Հայկոյի լուսանկարն ու գրել․ «Ախպեր ջան, աղոթում ենք քո համար, չհանձնվես»։
Երգչուհի Անահիտ Շահբազյանը հորդորել է բոլորին աղոթել Հայկոյի համար եւ հրաարակել երգչի լուսանկարը:
Եչգչուհի Քրիստինե Պեպելյանը նույնպես հուզիչ գրառում է կատարել եւ հրապարակել միասին լուսանկար:
Դուդուկահար Կամո Սեյրանյանը նույնպես շուտափույթ ապաքինում է ցանկացել ընկերոջը եւ հրապարակել միասին լուսանկար:
Հավելենք, որ քիչ առաջ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով նաեւ Հայկոյի նախկին կինն է, հրապարակում է արել է Instagrami story բաժնում եւ հորդորել մարդկանց ապատեղեկատվություն չտարածել, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ որդին՝ Արմանը, տեղյակ չէ Հայկոյի առողջական վիճակի մասին:
ArmLur.am-ը եւ «Ժողովուրդ» օրաթերթը նույնպես միանում են բոլոր աղոթքներին եւ շուտափոյթ ապաքինում մաղթում սիրված երգչին:
Լիդա Եղիազարյան