
Սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք: